"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե – արտահայտվելու ազատությունը»

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ս.թ. սեպտեմբերի 24-ին «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե – արտահայտվելու ազատությունը» խորագրով հանրային քննարկման ժամանակ ներկայացված հայտարարությունը: Խնդրում ենք գրել Կարինե Ղազարյանին՝ karine@osi.am էլ.հասցեով, մինչև սեպտեմբերի 25-ը, ժամը` 17:00-ը: Ուղարկեք Ձեր անուն, ազգանունը և կազմակերպության/նախաձեռնության անվանում:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավունքի ոլորտի փորձագետները և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանները դեմ են ներկայիս սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը և կառավարության կողմից ծրագրվող հանրաքվեին:  Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների ծավալը, որի արդյունքում Հայաստանը նախագահական կառավարման ձևից կանցնի խորհրդարանականի, ինչպես նաև էապես կթուլանա մարդու իրավունքների պաշտպանությունը, հավատացած ենք, որ անընդունելի է կառավարության կողմից մոտ ապագայում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկը: Այս հանրաքվեի պայմաններում Հայաստանի քաղաքացիները միայն մեկ ընտրություն կունենան` ընդունել կամ մերժել բոլոր փոփոխություններն ամբողջությամբ: Հավատացած ենք, որ մարդկանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ առաջարկված ավելի քան 250 փոփոխություններն ուսումնասիրելու համար, և որ անհրաժեշտ է նաև փոփոխությունների կարևորագույն ուղղությունների վերաբերյալ առանձին-առանձին քվեարկելու հնարավորություն նախատեսել: Կոչ ենք անում Հայաստանի  իշխանություններին հետաձգել հանրաքվեն և  փոփոխությունների առանձին բովանդակային ուղղություններից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին քվեարկելու հնարավորություն ընձեռել:

Ինչու՞ է անհրաժեշտ հետաձգումը:

Առաջարկվող փոփոխությունների առաջին ամբողջական նախագիծը հրապարակվեց օգոստոսի 21-ին: Այն ներառում էր ավելի քան 250 փոփոխություններ, այդ թվում` ինստիտուցիոնալ զգալի փոփոխություններ, մասնավորապես` անցումը նախագահական կառավարման ձևից խորհրդարանականին, ինչպես նաև մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանությանն առնչվող փոփոխություններ: Մարդկանց ժամանակ և ազատ բանավեճ է անհրաժեշտ, մասնավորապես` բոլոր լրատվամիջոցներով, ներառյալ` հանրային հեռուստատեսությամբ, տարբեր տեսանկյունները ներկայացնողների համար երաշխավորել հանդես գալու հնարավորություն: Արդյունքում տեղի կունենա իմաստավորված բանավեճ և մարդիկ կկողմնորոշվեն նման էական հարցադրումների առնչությամբ: Այսօրվա դրությամբ դա հնարավոր չի եղել, քանի որ հանրային և մասնավոր հեռարձակողներից գրեթե բոլորը, որոնք ըստ երևույթի, վերահսկվում են իշխող քաղաքական վերնախավի կողմից, հիմնականում հնչեցնում են բանավեճի միայն մեկ կողմի ձայնը:

Առավել մտահոգիչ են արդեն իսկ ստացվող ահազանգերն այն մասին, որ «ոչ» քվեարկելու կոչով հանդես եկող քաղաքացիաքաղաքական միասնական ճակատը զրկվել է իր կարծիքը հնչեցնելու համար անհրաժեշտ հրապարակային տարածքներից: Այսպիսով, ժամանակը և լրատվամիջոցների հասանելիության երաշխիքները խիստ կարևոր են, որպեսզի հայաստանցիները կարողանան իրազեկված և տեղեկացված ընտրություն կատարել:

Ինչու՞ է անհրաժեշտ փոխել հանրաքվեի ձևաչափը:

Ինչպես նշվեց, առաջարկվող փոփոխությունները ոչ միայն մեծաթիվ են, իսկ շատ դեպքերում` բավական նշանակալի, այլ նաև` վերաբերում են տարաբնույթ ոլորտների, որոնց միջև բնական և օրգանական կապեր գոյություն չունեն: Այսպես, սոցիալական երաշխիքների շրջանակը քիչ առնչություն ունի անկախ դատական իշխանության կարգավորման , ընտրական համակարգի, մարդու հիմնարար իրավունքների երաշխիքների կամ կենտրոնական կառավարություն կամ տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու համակարգի հետ: Կառավարության ծրագրով, սակայն, հայաստանցիները նշված բոլոր փոփոխությունների վերաբերյալ կկարողանան քվեարկել միայն մեկ անգամ` արտահայտվելով կողմ կամ դեմ: Դա նրանց զրկում է հստակորեն ձևակերպված խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները հնչեցնելու իրավունքից, որն առանձնապես խնդրահարույց է, քանի որ տվյալ հանրաքվեն վերաբերում է երկրի հիմնական օրենքին: Ռուսաստանի պահպանողական կուսակցությունը և այլք ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված իր որոշման մեջ (գործը վերաբերում էր Ռուսաստանի դաշնային խորհրդարանի ընտրություններում ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումներին), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակորեն նշեց, որ «…ընտրական իրավունքի ազատությունը երկու բաղադրիչներ է ներառում` կարծիք ձևավորելու ազատությունը և այդ կարծիքն արտահայտելու ազատությունը»: Նմանապես, Հանրաքվեի բարեխիղճ գործելակերպի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կանոնագրքով (անգլ.` «Code of Good Practice on Referendums») նախատեսվում է. «Ընտրական իրավունքի ազատությունից բխող էլ ավելի խիստ պահանջ է բովանդակության միասնականությունը պահպանելը: Ընտրողները չպետք է ստիպված լինեն զուգահեռաբար քվեարկել միմյանց հետ բնական և օրգանական կապ չունեցող մի քանի հարցերի վերաբերյալ` հաշվի առնելով, որ նրանք կարող են մեկ հարցին կողմ լինել, մյուսին` դեմ: Եթե տեքստի վերանայումը մի քանի առանձին հարցեր է ներառում, ապա ժողովրդին ևս պետք է առաջադրել առանձին հարցեր` քվեարկելու համար»:

 

Առաջարկվող հանրաքվեն նախատեսվածի պես չանցկացնելու մի քանի այլ` հավասարապես համոզիչ փաստարկներ ևս գոյություն ունեն: Օրինակ, նախագծով վատթարանում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև` որոշակի սոցիալական իրավունքների երաշխիքները: Նախագիծը համահունչ չէ Հայաստանի վավերացրած միջազգային համաձայնագրերով սահմանված նորմերին: Մասնավորապես, գույքային իրավունքների, խղճի ազատության, խտրականության բացառման և արդարադատության մատչելիության երաշխիքներն ավելի նվազ են, քան` գործող Սահմանադրությամբ սահմանվածները, թեպետ գործող հիմնարար օրենքի 43-րդ հոդվածում ուղղակիորեն ամրագրվում է, որ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթները չեն կարող նվազեցվել: Վերլուծելով առաջարկված փոփոխությունները, Վենետիկի հանձնաժողովը չի նշել այս հանգամանքը, թեպետ մենք կարծում ենք, որ դա կենսական կարևորություն ունեցող և ակնհայտ խնդիր է:

Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր խնդիրները, կարծում ենք, որ ազատ և հաշվետու ձևով սեփական կամքն արտահայտելու` ժողովրդի նվազագույն կարողությունը պահպանելու, գործընթացի իրավաչափության և ուստի` քվեարկության արդյունքների վիճարկելիությունը նվազագույնի հասցնելու համար, ՀՀ իշխանությունները պետք է հետաձգեն հանրաքվեն և փոխեն վերջինիս ձևաչափը, որպեսզի ժողովուրդը կարողանա իմաստալից կերպով կարծիք հայտնել երկրի Սահմանադրության կարևորագույն դրույթների վերաբերյալ:

Ստորագրություններ`

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին