2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։
Մենք համոզված ենք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավորն է Հայաստանի` իրապես ժողովրդավար ու բարգավաճ երկիր դառնալու և բաց ու արդարացի հասարակություն կառուցելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք այս գործընթացը, քանի որ ասոցացման համաձայնագիրը կարող է համակողմանի ինտեգրման արագ ճանապարհ ապահովել:
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ արժեքների և սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների խորացման պայմանը պետք է լինի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և արդարադատության ներկայիս վիճակի բարելավումը Հայաստանում: Հարաբերությունների ամրապնդման համար, որոնք ի վերջո կհանգեցնեն եվրոպական արժեքների վրա հիմնված ինտեգրման, անհրաժեշտ են հրատապ և կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն որպես նախապայմաններ և երաշխիք կհանդիսանան այդ իսկ արժեքների նկատմամբ հարգանքի բավարար մակարդակի ապահովման համար: Մենք նաև կոչ ենք անում սահմանել և հրապարակել կոնկրետ չափանիշներ` առաջընթացը գնահատելու նպատակով:
Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որն աշխատում է տարաբնույթ ոլորտներում` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման, հետևում ու ուսումնասիրում է ընթացիկ միտումներն և ի հայտ եկող խնդիրները, այն հրատապ և առաջնահերթ գործողությունները, որոնք կառավարությունը պետք է ձեռնարկի ծանրակշիռ և նպաստավոր ինտեգրման գործընթացում ներգրավվելու համար և որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության և սոցիալական իրավիճակի զարգացմանը, պետք է լինեն հետևյալը.
- վերականգնել արդարությունն ու արդար դատավարության իրավունքը` անցկացնելով մարտի 1-ի սպանությունների արդյունավետ ու ամբողջական քննություն և ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին:
- Ձեռնարկել քայլեր օլիգարխիկ կառուցվածքի վերացման և քաղաքականության ու տնտեսության միաձուլման տարանջատման ուղղությամբ` ապահովելով մրցակցային տնտեսության համար անհրաժեշտ նվազագույն մեխանիզմներ: Ապահովել շահերի բախման դեմ պայքարի գործունակ մեխանիզմներ պետական կառավարման բոլոր օղակներում և հատկապես հրատապ կերպով` կառավարման վերին օղակներում:
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը հանելու ուղղությամբ. ապահովել բազմազանություն լրատվամիջոցների շուկայում` ապահովելով հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցույթների թափանցիկությունը. բարելավել հեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը` ապահովելով կարգավորող մարմինների անկախությունը. ԶԼՄ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության ձևավորման գործընթացին` կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցում կատարելու հետ:
- Ապահովել դատական համակարգի իրական անկախությունը` փոփոխություններ կատարելով դատավորների նշանակման, կառավարման հարցերում, մեծացնելով դատական գործընթացների թափանցիկությունը և անկողմնակալությունը և դատավորներին պատասխանատվության ենթարկելով ապօրինի և մասնագիտական էթիկայի նորմերից չբխող գործողությունների համար:
- Վերջ տալ ոստիկանության բիրտ գործողությունների և ոստիկանության նախնական պահման վայրերում խոշտանգումների ենթարկելու հետ կապված անպատժելիության մթնոլորտին` հետաքննելով ոստիկանական բռնությունների փաստերը և ոստիկանության նախնական պահման վայրերը հասանելի դարձնելով հասարակական մոնիթորինգի համար:
- Ապահովել մրցակցային քաղաքական գործընթաց նախքան 2012թ. խորհրդարական ընտրությունները` կանխելով վարչական, լրատվական ու կադրային ռեսուրսների չարաշահումը, բացառել ահաբեկումն ու այլ խախտումները նախընտրական քարոզչության, քվեարկության ու քվեների հաշվման ընթացքում:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Երևանի մամուլի ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության ազատության կոմիտե
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայտարարություն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի մշակման գործում կառավարության հետ համագործակցելու մասին
Հայտարարություն Եվրոպական հարևանության քաղաքականության
գործողությունների ծրագրի մշակման գործում կառավարության հետ
համագործակցելու մասին
Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը գնահատելով որպես
Հայաստանի Հանրապետությանը ընձեռված բացառիկ հնարավորություն` երկրում
իրականացնելու ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական և սոցիալական
բարեփոխումներ,
Հայտարարություն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման մասին
“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը,
կարևորելով ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանն
ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումները,
խորապես մտահոգված է ս. թ, մայիսի 19 - ին “Ընտրական օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության
օրենքի ընդունման և օրենքի նախագիծը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ
ՄԻԺՀԳ - ի փորձագետների կողմից որպես առաջընթաց գնահատելու կապակցությամբ:
ԳՀԲՀ հայտարարությունը "ԱՊՀ անդամ պետությունների կողմից ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ" հայտարարության վերաբերյալ
Մենք` "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությանն
աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, տարակուսանք
ու մտահոգություն ենք հայտնում` 2004 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում
ստորագրված ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների
հայտարարությանը Հայաստանի միանալու առնչությամբ: Մեր գնահատմամբ այդ
փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են մի շարք խնդիրների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը:
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը
շնորհավորում է զանգվածային լրատվության բնագավառի բոլոր աշխատողներին՝
մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Վերլուծելով Հայաստանի ԶԼՄ ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք արձանագրում ենք.