"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀԱՄԱՌՈՏԱԳՐԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ո՞րն է ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում
Առողջապահական
4
 
13.79%
Կրթական
5
 
17.24%
Արդարադատության
8
 
27.59%
Գյուղատնտեսական
0
 
0%
Սոցիալական
2
 
6.9%
Բնապահպանական
0
 
0%
Այլ
2
 
6.9%
Բոլորը
7
 
24.14%
Չգիտեմ
1
 
3.45%
Ընդամենը: 29




 

ԳՀԲՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավաքների ազատության հիմնարար իրավունք

Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ մտահոգված ենք այն փաստով, որ ժողովրդավարական գործընթացները վերականգնելու նվազագույն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ թիվ 1609 և 1620 բանաձևերում և որոնք հրատապ են ճանաչվել ՀՀ կառավարության կողմից, չեն իրականացվել, փոխարենը՝ իշխանությունների կողմից նոր սահմանափակումներ են կիրառվում։ Մենք, մասնավորապես, մտահոգված ենք հավաքների ազատության հիմնարար իրավունքով, որն ամրագրված է Մարդու իրավունքների հռչակագրով և ՀՀ սահմանադրությամբ:


40 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական եւ իրականացման անցած փուլերում մեծ շահագրգռությամբ մասնակցել ենք ծրագրի հնարավոր թիրախների մշակմանը, Շահառուների խորհրդի (ՇԽ) կազմավորման կարգի մշակմանը, ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, մոնիտորինգ եւ հանրային իրազեկում ենք իրականացրել` հնարավորինս ապահովելու ծրագրային գործընթացների թափանցիկությունը:


Հայտարարություն 2008թ. ՀՀ Նախագահական ընտրությունների վերաբերյալ

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի և հետընտրական գործընթացների վերաբերյալ:


Բաց նամակ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով զբաղվող 34 հասարակական կազմակերպությունների կոալիցիան եւ Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության 63 կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս գործընթացների` մասնավորապես Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով:


ԳՀԲՀ հայտարարությունը ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների դիտարկման կարգի մեջ փոփոխություններ մտցնելու` ԱՊՀ երկրների պահանջի վերաբերյալ

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” կոալիցիայի շրջանակներում միավորված քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ սույնով հայտնում են իրենց կարծիքը այն մասին, որ վերջերս Հայաստանը՝ ԱՊՀ մի շարք այլ երկրների հետ միասին, պահանջել է փոփոխություններ մտցնել ԵԱՀԿ-ի կողմից ընտրությունների դիտարկման կարգի մեջ։


“Գործընկերություն Հանուն Բաց Հասարակության” նախաձեռնության Հայտարարությունը “Լոբբիստական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քաղաքացիական  հասարակության ներկայացուցիչների “Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ կառավարության կողմից հավանությանն արժանացած և ՀՀ Ազգային ժողով ներկայացված “Լոբբիստական գործունեություն մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:


Հայտարարություն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի մշակման գործում կառավարության հետ համագործակցելու մասին

Հայտարարություն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի մշակման գործում կառավարության հետ համագործակցելու մասին

Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը գնահատելով որպես Հայաստանի Հանրապետությանը ընձեռված բացառիկ հնարավորություն` երկրում իրականացնելու ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ,


Հայտարարություն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման մասին

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնությունը, կարևորելով ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումները,  խորապես մտահոգված է ս. թ, մայիսի  19 - ին “Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և օրենքի նախագիծը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ՄԻԺՀԳ - ի  փորձագետների կողմից որպես առաջընթաց գնահատելու կապակցությամբ:


ԳՀԲՀ հայտարարությունը "ԱՊՀ անդամ պետությունների կողմից ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ" հայտարարության վերաբերյալ

Մենք` "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, տարակուսանք ու մտահոգություն ենք հայտնում` 2004 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների հայտարարությանը Հայաստանի միանալու առնչությամբ: Մեր գնահատմամբ այդ փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը:


ԳՀԲՀ Հայտարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը շնորհավորում է զանգվածային լրատվության բնագավառի բոլոր աշխատողներին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: 

Վերլուծելով Հայաստանի ԶԼՄ ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք արձանագրում ենք.

<<  1  2  3  

Ֆիլտրել

Ամսաթիվ
ամիս
օր
տարի
Բանալի բառ

Նորություններ

ՀԷՑ ՓԲԸ-ում հնարավոր խարդախության, չարաշահումների ուսումնասիրության ուղղությունների, աուդիտի աշխատանքների նկարագրությունը:

Որպես ստորև նշված ուղղությունների/հիմնահարցերի ուսումնասիրության ժամանակահատված առաջարկում ենք սահմանել 2009-2014թթ ...

Մանրամասն>
«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներինԵրևանում, Գյումրիում և Վանաձորում:

Մանրամասն>

Հայտարարություններ

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը, որը բաց է միանալու համար:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին