"Գործընկերություն հանուն բաց հասարակության"
նախաձեռնությունը ձևավորվել է 2003 թ. նոյեմբերին:
Այն քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ
դերակատարների բաց կոալիցիա է, որի նպատակն է խթանել
ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում:

EngՀԱՅ / Տուն /Կայքի քարտեզ/RSS
Որոնում
ԳՀԲՀ ՄԱՍԻՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՁԵՐ ՁԱՅՆԸ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ





Հարցում

Ձեր կարծիքով Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրումը շահավետ է Հայաստանի համար
Այո
10
 
37.04%
Ոչ
10
 
37.04%
Չգիտեմ
7
 
25.93%
Ընդամենը: 27




 

Մի խումբ հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) և անհատներ համախմբվել են՝ ձևավորելու քաղաքացիական հասարակության դերակատարների գործընկերություն, որը կոչված է լինել Հայաստանի և Սփյուռքի իրապես անկախ և ազդեցիկ ՀԿ-ների, դոնորների և միջազգային կազմակերպությունների կոալիցիա:

Վերջին մի քանի տարիների ընթացքում դոնորներն ու քաղաքացիական հասարակության կառույցները հանդես են եկել օրենքի գերակայության, մամուլի անկախության, տեղեկատվության ազատության, մարդու իրավունքների և կրթության ոլորտներում օրենսդրության և քաղաքականության մշակման մի շարք նախաձեռնություններով: Այդ նախաձեռնությունները սերտորեն կապված են երկրի իրավական բարեփոխումների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդին (ԵԽ) անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման օրակարգի հետ: Դոնոր կազմակերպությունների ֆինանսավորած բազմաթիվ ծրագրերի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել է նշված  ոլորտներում քաղաքականությանն առնչվող հետազոտություններ անցկացնելու, շահերի պաշտպանությամբ զբաղվելու, ինչպես նաև հանրությանը քննարկումներում ներգրավելու ներուժը:

Բարեփոխումներն առավել խորը, ազդեցիկ և արմատական դարձնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի ինտեգրման առավել հետևողական ընթացքն ապահովելու նպատակով, շահագրգիռ կողմերը պետք է համատեղեն իրենց ջանքերը բարեփոխումների անավարտ վիճակի մասին հասարակությանն իրազեկելու և փոփոխությունների այլընտրանքային, առավել հետևողական քայլեր առաջարկելու համար:

Նորություններ

[NEW TITLE]

Հայտարարություններ

Մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրներ

Մարտի 11-ին Հազարամյակի մարտահրավերի կորպորացիան թողեց ուժի մեջ ՀՄՀ Հայաստանի Համաձայնագրի շրջանակներում կիրառված՝ ճանապարհների ֆինանսավորման կասեցումը:  Կասեցումը, որը սկզբնապես կիրառվել էր 2008 թ. հունիսին, պայմանավորվել էր մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում չլուծված խնդիրների առկայությամբ, իսկ վերջին կասեցումը չվերացնելու որոշումը` նշված պրոբլեմների լուծման ուղղությամբ բավարար առաջընթաց չարձանագրելու հանգամանքով:

Մանրամասն>

Գրանցվեք ԳՀԲՀ նորություններին