ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2012թ. խորհրդարանական ընտրությունների մասին
2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար և չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին: